01 02 2025

Ինչ էսկալացիոն ռիսկեր կան ՀՀ սահմաններին․ «Ժողովուրդ»

Ինչ էսկալացիոն ռիսկեր կան ՀՀ սահմաններին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը դարձել է գնդակ Փաշինյանի ձեռքին, իսկ իշխանության «սրտի» անվտանգային կառույցները Հայաստանի անվտանգության հարցով տարակարծիք են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ 4,5 ժամ տևած ասուլիսում, ասաց. «Այն, որ Ադրբեջանը էսկալացիա է ուզում հրահրել, գիտենք։ Մեր խնդիրն է, որ ուրիշների էսկալացիա հրահրելու ցանկությանը չտրվենք, հակառակ դեպքում՝ կլուծենք ոչ թե այն խնդիրը, որ մենք ենք ուզում, այլ կլուծենք այն խնդիրը, որ իրենք են ուզում», – ասաց նա։

 

Փաշինյանի խոսքով, եթե արձագանքենք Ադրբեջանին, գուցե «սրտներս հովանա», բայց դրա արդյունքում լուծվի ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի խնդիրը։

«Հետևաբար, մենք պետք է լինենք սառը դատողություններով», – հավելեց նա։

Փաշինյանը էսկալացիան հնարավոր է համարում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ նրա ստեղծած Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել էր զեկույց՝ «ՀՀ 2025 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ», եւ տվյալ զեկույցում նշում է (Ծառայությունը), որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում։

 

Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, թե «Բաքուն կարող է Երևանին ստիպել խաղաղության»։

Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, սակայն այն կառույցը, որ պետք է ներկայացներ մեծ հետազոտություն Հայաստանի արտաքին անվտանգության մասին, ոչ միայն կաղում է, այլև արդյունավետ ոչինչ չի անում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ