21 12 2024

Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»

Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը եւս հայտնվել է կուսակցական մամլիչ ուշադրության կենտրոնում` այն բանից հետո, երբ կուսակտիվի վերջին նիստերից մեկի ժամանակ, առիթը բաց չթողնելով, խոսել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի արագ հարստանալու մասին, ներկայացրել է Բաբայանի հետ կապված բոլոր ասեկոսեները։

Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա, քանի որ իր կապերն օգտագործելով՝ փորձում է այդ փողոտ պաշտոնում տեղավորել հարազատ եղբորը՝ այժմ գործազուրկ Տիրայր Ղահրամանյանին, որը մասնագիտությամբ հաշվապահ է։

Սակայն ՔՊ-ում կարծում են, որ Ղահրամանյանն էլ «հրեշտակ» չէ: Օրինակ, նրա դաշնակցական հորեղբոր՝ Գագիկ Ղահրամանյանի կինը` Արուս Միրզոյանը, ղեկավարում է Կապանի թիվ 9 ավագ դպրոցը, չնայած ՔՊ-ում կարծում են, որ ՀՅԴ-ական ամուսին ունեցողը չպետք է պաշտոն զբաղեցնի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ