21 05 2024

Ամփոփիչ հանրահավաքի ընթացքում սրբազանը կներկայացնի իշխանափոխության ճանապարհային քարտեզը. «Հրապարակ»

Ամփոփիչ հանրահավաքի ընթացքում սրբազանը կներկայացնի իշխանափոխության ճանապարհային քարտեզը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այս շաբաթվա ընթացքում կշարունակի հանդիպումները տարբեր հասարակական խմբերի ներկայացուցիչների հետ, իսկ շաբաթվա վերջին արդեն ամփոփիչ հանրահավաք է պլանավորել. եթե ոչինչ չփոխվի, ապա` մայիսի 26-ին։ Ամփոփիչ հանրահավաքի ընթացքում սրբազանը կներկայացնի իշխանափոխության ճանապարհային քարտեզը, և կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկը։

Մինչ մայիսի 26-ը խորհրդարանական ընդդիմությունը ո՛չ անվստահության նախաձեռնություն կմտցնի խորհրդարանի օրակարգ, ո՛չ էլ հանդես կգա Սահմանադրության նորմը փոխելու նախաձեռնությամբ՝ երկքաղաքացիներին վարչապետի պաշտոնում առաջադրվելու արգելքի վերացման հետ կապված։

Նշենք, որ շաբաթ օրվա հանդիպմանը քաղաքական մի քանի տասնյակ ուժերի ներկայացուցիչներ հենց սրբազանին են առաջարկել վարչապետի թեկնածուի պաշտոնում, բացառությամբ Սամվել Բաբայանի կուսակցի, ով թեպետ կողմ է արտահայտվել Փաշինյանի հեռացմանը, սակայն շեշտել է, որ վարչապետի թեկնածուի վերաբերյալ առայժմ չունեն հստակ դիրքորոշում։

Նախորդիվ արված փորձերը` որևէ քաղաքական դեմքի թեկնածության հետ կապված, անհաջողության են հանդիպել, և ընդդիմությունը հասկացել է, որ սրբազանից բացի ցանկացած այլ թեկնածության քննարկում պառակտելու է դաշտը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ