Երեկ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բազմամարդ հանրահավաք էր հրավիրել, որն ավելի էր անհանգստացրել Նիկոլ Փաշինյանին ու իր մերձակա շրջապատին: Դեռ մինչ հանրահավաքը, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն ամենաբարձր մակարդակով իրենց սատելիտներին հանձնարարել են արցախցիների դեմ հերթական արշավն իրականացնել։ Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, փորձ է արվում իշխանական հարթակներով այնպիսի պատկեր ստեղծել, թե Հայաստանի շուրջ ստեղծված այս բարդ իրավիճակի հիմնական մեղավորը արցախցիներն են ու Արցախի հարցը։
Ի դեպ, հակաարցախյան այս արշավի «տիրույթում» է նաև իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից վերջին շրջանում տիրաժավորվող այն թեզը, թե ընդդիմությունը պատրաստվում է Արցախից բռնագաղթած հայության գործոնն օգտագործել տարբեր միջոցառումներ ու ակցիաներ իրականացնելիս»:
Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում