«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախորդող երկու օրերը ՔՊ-ականների համար «տանջալից եւ ծանր» են եղել: Ինչպես հայտնի է, նախորդ երկու օրերին Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն ԱԺ-ում են եղել՝ պետբյուջեի քննարկմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ եթե սովորական նիստերի օրերին ՔՊ-ականները մի կերպ են ներկայանում նիստերին, մի մասը գործուղումների է լինում, մի մասն էլ անձնական պատճառներով կա՛մ չի գալիս նիստերին, կա՛մ էլ գալիս ներկայանում ու դուրս է գալիս, ապա Փաշինյանի՝ ԱԺ գնալը փոխել է ՔՊ-ականների առօրյան:
Այս երկու օրերին ՔՊ-ականները մեկ մարդու պես ներկայացել են նիստերին ու անգամ նիստերի դահլիճից հազվադեպ են դուրս եկել: Իշխանական պատգամավորներին խմբակցության ղեկավարությունը հրահանգել է այդ օրերին մի կողմ թողնել բոլոր հարցերն ու առանց բացառության գալ, մասնակցել նիստերին:
Չնայած Արցախի կորստին ու անվտանգային խնդիրներին՝ ՔՊ-ականները Փաշինյանին հաճոյանալու համար այնպիսի բոցաշունչ ելույթներ էին ԱԺ ամբիոնից ունենում խաղաղության մասին, որ մի պահ տպավորություն էր ստեղծվում, թե մենք Շվեյցարիայում ենք ապրում:
Այսպիսով, ՔՊ-ականների մոտ «գեբելսյան» կարգերն են գործում, ամեն բան ի չիք է դառնում, կարեւորը ՔՊ-ն է ու Նիկոլ Փաշինյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը