13 10 2023

ՔՊ-ականները չեն պատրաստվում հավանություն տալ «Հայաքվեի» նախագծին. «Հրապարակ»

ՔՊ-ականները չեն պատրաստվում հավանություն տալ «Հայաքվեի» նախագծին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ ՔՊ-ականներն Արցախի կազմալուծումը փորձում են գցել Արցախի 17 օրական իշխանությունների եւ նրանց շնորհավորած հայաստանյան ընդդիմության «գրպանը», սակայն չեն պատրաստվում հավանություն տալ «Հայաքվեի» նախագծին, որով առաջարկվում է քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր Արցախը կճանաչեն որեւէ այլ երկրի կազմում։

Տրամաբանությունը հուշում էր, որ ՔՊ-ն պետք է կողմ քվեարկի նախագծին, քանի որ պնդում է, որ Արցախը հանձնվել է արցախյան իշխանությունների ձեռքով՝«կապիտուլյացիոն» որոշմամբ: Սակայն իրենք լավ են հասկանում, որ սա Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայի պայմանավորվածությունների եւ հետագա հայտարարությունների հետեւանքն է, որով փաստացի Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում: Եվ առաջիկայում էլ այդ ամենը կփաստաթղթավորվի «խաղաղության» պայմանագրով։

Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ«Հայաքվեի» նախագծի վերաբերյալ հատուկ փակ քննարկում է լինելու, որ հասկանան, թե ՔՊ-ն մերժումն ինչ «կռուտիտով» հրամցնի հանրությանը։ Ի դեպ, ՔՊ-ում հակված չեն նախագիծը քննարկել արագընթաց կարգով, այն, հավանաբար, օրակարգ կբերվի դեկտեմբերի վերջերին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ