20 09 2023

ՔՊ-ում երեկ «մեռած էին, թաղած չէին»՝ իշխանությունը կորցնելու հեռանկարից․ «Հրապարակ»

ՔՊ-ում երեկ «մեռած էին, թաղած չէին»՝ իշխանությունը կորցնելու հեռանկարից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 «Երեկ ՔՊ-ում «մեռած էին, թաղած չէին», բայց ոչ թե Արցախի դեմ սկսված պատերազմի փաստից, այլ՝ իշխանությունը կորցնելու հեռանկարից։ Կեսօրից հետո ՔՊ-ական պատգամավորները խմբերով, շունչը պահած՝ հետեւել են, թե ինչքան մարդ է փողոց դուրս գալիս, իրենց իշխանությանը վտանգ սպառնո՞ւմ է։ Փաշինյանն էլ լայվ մտավ, բայց ոչ այնքան լուծումներ առաջարկեց, որքան սպառնաց, թե միջոցներ կձեռնարկեն, որ ճնշեն ընդվզումները եւ իշխանության դեմ դուրս եկողներին:

Ինչ վերաբերում է արցախցիներին, ՔՊ-ում հստակ գիտեն, թե նրանց ինչ ճակատագիր է սպասվում, իշխանական աղբյուրն ասաց․ «Մի քանի օր էլ արկերի տակ կապրեն, հետո հումանիտար միջանցքով կտեղափոխվեն Հայաստան»։ Փաստացի Նիկոլ Փաշինյան-Ալիեւ տանդեմը, չկարողանալով սովի միջոցով կոտրել արցախցիների դիմադրությունը, որոշեց Արցախը հայաթափել պատերազմի միջոցով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ