15 09 2023

Փաշինյանը զանգել է, բայց Կրեմլում նրան չեն պատասխանել, որից հետո նամակ է ուղարկել. «Հրապարակ»

Փաշինյանը զանգել է, բայց Կրեմլում նրան չեն պատասխանել, որից հետո նամակ է ուղարկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 9-ին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի նախագահի և Վրաստանի վարչապետի հետ։

Երկու օր անց էլ՝  Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, սակայն Պուտինի հետ զրույց չի եղել: Մի քանի օր անց Փաշինյանն անորոշ վստահեցրեց, թե Պուտինի հետ մշտական կապի մեջ է, վերջինս տեղյակ է ՀՀ  և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։ Պուտինն էլ ասաց, որ Փաշինյանից «ծավալուն նամակ է ստացել»:

Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը զանգել է, բայց Կրեմլում նրան չեն պատասխանել, որից հետո է նա ծավալուն նամակ ուղարկել Լադիմիր Լադիմիրովիչին, ինչի մասին էլ վերջինս Վլադիվոստոկի համաժողովում ասաց։

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրն ասում է, որ այդ նամակում Նիկոլ Փաշինյանը փորձել է արդարանալ Հայաստանում մոլեգնող հակառուսական գործընթացների հետ կապված՝ վստահեցնելով, որ դրանք Ռուսաստանի դեմ չեն։ Եվ եթե նայենք Փաշինյանի հռետորաբանությանը, ապա հենց սեպտեմբերի 9-ից հետո նա փորձեց մեղմացնել ՌԴ-ի նկատմամբ դրսևորած դիրքորոշումները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ