«Հրապարակ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմն ու ԱԱԾ-ն, իրենց կարճ խելքով, գտել են Փաշինյանին քննադատողներին «վարկաբեկելու» ձեւը: Ամառվա ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում հերթապահում են եւ լուսանկարում հանգստի մեկնող ընդդիմադիրներին, անգամ` խմբագիրներին եւ ՖԲ զոմբիների միջոցով ամոթանք տալիս, թե երկիրն այս վիճակում, սրանք գնում են հանգստանալու: Բայց եթե ընդդիմադիրներն իրենց անձնական վաստակով են մեկնում հանգստի, իշխանության ներկայացուցիչները դա անում են ողջ տարին` պետբյուջեի հաշվին: Երկրի վիճակն էլ հենց նրանց գործունեության անմիջական հետեւանքն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը