27 07 2023

Ինչի համար են բյուջեից անարդյունք մսխվող ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայում․ «Ժողովուրդ»

Ինչի համար են բյուջեից անարդյունք մսխվող ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը 2023 թվականի հունվարից հունիս ամիսները ընկած ժամանակահատվածում «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ փոխանցել է 359 մլն 191 հազար դրամ:

Նախորդ տարի՝ 2022 թվականին, դրամաշնորհային ծրագրով «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին նույն ծրագրով փոխանցել են 565 մլն 390 հազար դրամ: Կառավարության որոշումներով նման միլիոններ ուղղում են ազգային պարկերին, որոնց արդյունավետությունը նկատելի չէ: Օրեր առաջ ArmLur.am-ը անդրադարձել էր «Սեւան» ազգային պարկի տարածքում ծառերի վիճակին. դրանք պատված էին թրթուռներով եւ վարակված էին, ծառերը կանգնած են ոչնչացման վտանգի առաջ: Այդ իրավիճակում անհասկանալի է, թե ինչի համար են բյուջեից անարդյունք մսխվող ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայում:

Իսկ ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Շրջակա միջավայրի նախարարությունը վերջին երկու տարվա ընթացքում փոխանցել է 330 մլն 892 հազար դրամ է հատկացրել անվերադարձ: Թվում էր, թե այսպիսի գումարներից հետո բարեկարգ վիճակի ականատես պետք է լինենք, բայց փոխարենը հաճախ ազգային պարկում ականատես ենք լինում կերուխումից հետո թողած թափոնների, նշված տարածքում հանգստյան գոտիների կառուցման, ծառահատումների:

Այսինքն՝ նախարարությունը կարեւորն անկարեւորից չի տարանջատում, եւ գումարները, որ պետք է ծառայեն՝ ի նպաստ բնության, հօդս են ցնդում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ