20 04 2023

Թույլ չեն տվել, որ օթյակից լրագրողները լուսանկարեն ու տեսանկարահանեն Փաշինյանին․ «Հրապարակ»

Թույլ չեն տվել, որ օթյակից լրագրողները լուսանկարեն ու տեսանկարահանեն Փաշինյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վախերն աղետալի տեմպերով են աճում: Դեռ պատերազմից հետո խորհրդարան այցելելիս, ինչպես հայտնի է, արդեն աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկվում` խորհրդարանի մերձակայքը, բակը, եւ ներսում անվտանգության աշխատողների պակաս չէր զգացվում, անգամ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին էին սկսել խիստ մանրակրկիտ զննության ենթարկել անցակետում։ Սակայն Փաշինյանի վերջին այցի ժամանակ թիկնազորը որոշել է վարչապետի անվտանգության անվան տակ սահմանափակել նաեւ լրատվամիջոցների բուն աշխատանքը։ Երեկ թույլ չեն տվել, որ օթյակից լրագրողները լուսանկարեն ու տեսանկարահանեն Փաշինյանին, ավելի ճիշտ՝ դա անեն կադրը զում անելով` մոտեցնելով:

Բացի այդ, դահլիճի ներսում աշխատող օպերատորներին են զգուշացրել, որ շատ մոտիկից չնկարեն վարչապետին։ Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Փաշինյանի այցով պայմանավորված՝ խորհրդարան թույլ չեն տվել այցելել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների մի խումբ ծնողների, որոնց հետ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկում էր կազմակերպել: Եվ հանդիպումն արտահերթի պատճառով հետաձգվել է։ Չնայած այս օրերին խորհրդարանում դպրոցականներ են հյուրընկալվել: Զոհվածների ծնողներից, փաստորեն, մեծ վտանգ են տեսնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ