27 01 2023

Ինչ է պատմել հրդեհից փրկված զինծառայողը․ «Իրավունք»

Ինչ է պատմել հրդեհից փրկված զինծառայողը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվեց 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Ողջ են մնացել նաեւ եւս երկու զինծառայող, որոնք հրդեհից որոշ ժամանակ առաջ գնացել էին ջուր բերելու: Նրանցից մեկը Արսեն Սողոմոնյանն է, ով «Իրավունքի» տեղեկություններով՝ ներկա պահին գտնվում է N զորամասի բուժկետում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերադառնալուն պես Արսենը եւ զինակից ընկերն ականատես են եղել հրդեհվող տանը: Փորձել են օգնություն ցույց տալ, որի հետեւանքով էլ Արսենը ստացել է մարմնական վնասվածքներ, այրվածքներ: Ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Արսենի հետ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ հրդեհի ժամանակ այրվել է նաեւ բջջային հեռախոսը: Սակայն, վերոնշյալ տեղեկությունների վերաբերյալ փորձեցինք մանրամասներ պարզել նրա մայրիկից: Ցավոք, նա էլ ի վիճակի չէր խոսել, միայն ասաց, որ ոչ մեկին չի մեղադրում, խաղաղություն է ցանկանում եւ անջատեց հեռախոսը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ