«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2021 թվականի օգոստոսի 25-ին Ազգային ժողովում ընթանում էր կառավարության հետ հարցուպատասխանը: ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին իր իսկ խոսքերը, երբ կորոնավիրուսային համավարակի ընթացքում՝ հերթական «կորոնալայվերից» մեկի ժամանակ, վերջինս ասել էր. «… Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաեւ ժողովուրդը, որովհետեւ էս ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության»:
Սակայն Նիկոլ Փաշինյանը միանգամից հերքեց` ասելով, թե ինքը նման կերպ չի արտահայտվել: Դեռեւս 2020թ. հունիսի 3-ին իր «կորոնալայվում» Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ասել էր. «… Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաեւ ժողովուրդը, որովհետեւ էս ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության:… Լավ ենք, վատ ենք, էս ենք»:
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես է աչքի ընկնում մանիպուլատիվ, ոչ ճշտված ինֆորմացիաներ տրամադրելով, եւ Ազգային ժողովի այս միջադեպն էլ հերթական ապացույցներից մեկն է: Նա հերթական անգամ արել է հայտարարություն, ապա փորձել հերքել, թե նման բան ամենեւին չի ասել:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը