10 09 2022

ՔՊ-ի հույսը 30 տարվա «հավերժ համայնքապետն» է. «Փաստ»

ՔՊ-ի հույսը 30 տարվա «հավերժ համայնքապետն» է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի վիճակը, մեղմ ասած, լավ չէ, ի թիվս այլ գործոնների, վկայում են նաև նրանց ցուցակները, որոնց մեջ տեղ են գտել բավականին ուշագրավ անցյալով մարդիկ, այդ թվում՝ երկար տարիներ «նախկինների» օրոք գյուղապետ աշխատածներ: Նրանցից ոմանք նույնիսկ անցնում են քրգործերով, իսկ որոշներն էլ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում:

Կոտայքի մարզի Ակունք համայնքում էլ ՔՊ-ն հենց համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրում Հունան Ռուբենյանին, որը 30 տարի համայնքի ղեկավար է առաջադրվել ու, ինչպես համայնքում են նշում, «հավերժ համայնքապետը» միշտ վարչական ռեսուրսի օգտագործմամբ ու չարաշահմամբ է ընտրվել՝ հանդես գալով տարբեր կուսակցությունների դրոշի ներքո: Սոցցանցերում տեղեկություններ կան, որ նա թեպետ արձակուրդում է, բայց ամբողջ օրը գյուղապետարանում է անցկացնում:

Ի դեպ, ինչպես համայնքների մեծ մասում, այստեղ էլ, ըստ էության, ՔՊ-ի գլխավոր զենքը ասֆալտապատումն է: Ինչպես ասում են, նախընտրական ասֆալտը միշտ «մոդայիկ» է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ