«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 15-ին իր լիազորությունները կստանձնի ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Եվ չնայած մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ, սակայն, թերթի տեղեկություններով, ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետագա ճակատագիրն անհայտ է: Շատ պլաններ չեն հաջողվել:
Վերջինիս մտերիմ շրջապատից թերթին հասած լուրերի համաձայն՝ խոսակցություններ կան, որ նրա և քաղաքական իշխանությունների հարաբերություներում այս պահին լարվածություն կա, ուստի հայտնի չէ, թե Արթուր Դավթյանին նոր պաշտոն կտան, թե նրան հաջողություն կմաղթեն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը