26 10 2021

Ինչե՜ր է Նիկոլը պայմանավորվել Ալիևի հետ ու ոչ միայն վերալակում

Ինչե՜ր է Նիկոլը պայմանավորվել Ալիևի հետ ու ոչ միայն վերալակում

Կա տարածված տեսակետ, որ գալով իշխանության, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբոնը տապալել և փակուղի են մտցրել Արցախի հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափով ընթացող բանակցային գործընթացը: Նման տեսակետ ունեցողների մի մասը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբոնի ներկայացուցիչները բանակցային գործընթացը տապալել են իրենց անձեռնահասության, իմաստակության, մի խոսքով՝ դիլետանտ, պոպուլիստ, անփորձ ու անգետ լինելու հետևանքով: Եվ այդ կարծիքը հիմնավորում են զանազան փաստարկներով: Ի դեպ, մի մասը՝ բավականին հիմնավոր:

Մյուսները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբոնը Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը փակուղի են տարել ու տապալել են միանգամայն միտումնավոր, կոնկրետ՝ դիտավորությամբ, ինչի համար էլ, ի դեպ, նրանց բերել էին իշխանության: Եվ այդ կարծիքը ևս հիմնավորում են տարբեր, նմանապես՝ հիմնավոր փաստարկներով:

Սկզբունքորեն, երկու տեսակետն էլ նիկոլենց օգտին չեն. բանակցային գործընթացի տապալումը՝ անգիտորեն, համբակորեն, թե՝ դիտավորությամբ, հենց այն էր, ինչը ամենից շատ ձեռնտու էր Ալիևին և նրա բեղերի թելերը քաշող Էրդողանին: Վերջին հաշվով, բանակցային գործընթացի տապալումն էր, որ այսպես կոչված «միջազգային հանրության» ընկալմամբ՝ լեգիտիմացրեց Արցախի հայության դեմ Ալիև-Էրդողան տանդեմի իրականացրած գենոցիդալ ագրեսիան: Այո, մշտապես երեսպաշտ ու աներես, ավանդաբար՝ պոռնկաբարո «միջազգային հանրության» աչքափակության և սրիկայական լռության պայմաններում թուրքերը հայերի նկատմամբ իրականացրեցին 21-րդ դարի ցեղասպանություն: Այժմ, ի դեպ, Հայոց ժամանակակից ցեղասպանության երկրորդ կարևոր փուլն է մեկնարկել՝ Հայաստանի ու Հայաստանում հայերի բնաջնջման նպատակով: Բայց ամենից ահավորն այն է, որ այդ ծրագրերում ամենավատ դերը ստանձնել ու կատարում է մի խմբակ, որը հորջորջվում է՝ «ՀՀ իշխանություն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»: Ահավոր է, երբ «ՀՀ իշխանություն կոչվող» խմբակի գրեթե բոլոր քայլերը ոչ թե ուղղված են հակահայ ծրագրերի դեմ, այլ... այդ ծրագրերին զուգահեռ և դրանք ուժեղացնող դեր են կատարում:

Հիմա, ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դա իսկապես հետաքրքիր հարց է: Թե ինչպես, ինչպիսի անհավասարակշիռ, չմտածված հրապարակային հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը փակուղայնացրեց բանակցային գործընթացը, կարծում ենք մի հազար անգամ այս ընթացքում ասվել է: Այսինքն՝ երևացող, բոլորին տեսանելի կողմն այն է, որ Նիկոլն ու իր կամակատարները տապալել են բանակցությունները՝ թշնամուն ընձեռելով ռազմական ագրեսիայի դիմելու լրացուցիչ հիմնավորում:

Բայց սխալ է կարծել, թե Նիկոլը և իր «նիկոլիկները» բանակցել չգիտեն ընդհանրապես: Ճիշտ է, կոնկրետ Նիկոլի բանակցային հիմնական հնարքը «գեղցու շուստրիությունն» է, այն որ պարկի վերնամասում տռուզ, առողջ բերքն է դնում, իսկ կեսից ներքև՝ փտած, անպիտանը և փորձում է այդ ամենը սաղացնել որպես միանշանակ ու աներկբա որակյալ ապրանք:

Բուն հարցը, կարելի է ասել՝ հարցերի հարցը հետևյալն է. ի՛նչ է գաղտնի՛ բանակցել Նիկոլը Հայաստանի ու հայության թշնամիների հետ: Մասնավորապես, հայտնի է, որ Նիկոլի անմիջական հանձնակատար Արսեն Խառատյանի միջոցով, երկու-երեք տարի առաջ եղել են գաղտնի շփումներ ադրբեջանական ներկայացուցիչների հետ: Ի դեպ, այդ նույն Արսեն Խառատյանը, չմոռանանք, պատերազմի ընթացքում, կհիշեք, գրեց, թե՝ «Պուտին կապուտ վ Կարաբախե»: Թե ո՛վ ու ոնց «կապուտ» եղավ, իսկ ով՝ պուտ-պուտ, հետագան ցույց տվեց:

Հայտնի է նաև, որ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը, Նիկոլի հանձնարարությամբ, հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ, և այդ տարբերակով Նիկոլին է փոխանցվել Արցախը ծախելու գումարային առաջարկ:

Իսկ ում հետ է բանակցել, ինչ ստվերային բանակցություններ է վարել և ինչեր է պայմանավորվել Նիկոլի համար նրա ԱԳ (արդեն նախկին) նախարար, անարժանորեն այժմ մոռացված և պատասխանատվությունից «թռած» Զոհրաբ Մնացականյանը (թող չկարծի, թե իր սև դերակատարումը մոռացվելու է և ինքը հետագայում խուսափելու է դատ-դատաստանից):

Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նա հոխորտում ու ծղրտում էր, թե՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»:

Այնպես որ՝ կարևոր է «այդ «ինչ պետք է»-ի ու նրա վարած գաղտնի բանակցությունների գաղտնազերծումը: Չնայած...
Հետևանքները, այն աղետները, որոնք արդեն ավելի քան մեկ տարի (իրականում՝ 3) թափվում են Հայաստանի, Արցախի գլխին, լիարժեք գաղտնազերծում են, թե հայության թշնամիների հետ այդ ինչեր է պայմանավորվել իրեն Հիսուս երևակայող ստախոսը, որին այդքան սիրում են լպստել նրա կռապաշտները: Լավ էլ ակնհայտ է, թե ինչեր են պայմանավորվել ու ոչ միայն վերելակում:

Հիմնական հարցը մնում է նույնը. թո՞ւյլ տալ, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբոնը շարունակի Հայաստանի ոչնչացումն ու հայության բնաջնջումը, թե՞ այնուամենայնիվ, լարել ուժերը ու մի վերջին ջանք գործադրել այս ընթացող ցեղասպանությունը կանխելու, իսկ ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու համար:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ