Հայաստանում իշխանություն համարվող օտարահպատակները, այլախոհների դեմ հարձակումներից, ռեպրեսիաներից ու այլևայլ այլանդակ դրսևորումներից հետո, սկսել են ծլվլալ իրենց ժավելաջրելու ուղղությամբ: Չէ, խոսքն այն մասին չէ, որ դրանք մտադիր են այսպես ասած՝ «ժավելի սպիրտ» կամ խիտ քացախաթթու խմել ու սատկել: Ոչ, իհարկե: Խոսքն այն մասին է, որ դրանք մտածում են, թե արդեն մարսել են Արցախի, առհասարակ, հայության դեմ իրենց գործած ոճիրը, արդեն ամեն ինչ «օքեյ» է, ուստի կարող են արդեն նաև «մաքրվելու» մասին հոգալ:
Այդ է վկայում թեկուզ այն փաստը, որ «տարօրինակ պատերազմից» ավելի քան 8 ամիս անց իշխանանիկոլական մեկը, որի անունն անգամ մարդ չի ուզում տալ, այն օրը հայտարարում էր, թե՝ պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով կստեղծվի...
Էլի բաներ էր հայտարարում, բայց նախ, այս «քննիչ հանձնաժողովի» մասին:
Ամենից առաջ, «քննիչ հանձնաժողով ստեղծող էիք, պատերազմից անմիջապես հետո դա անեիք, այլ ոչ թե՝ 8 ամիս անց, երբ շատ հնարավոր է, որ արդեն վերացրել եք ձեր հանցագործության մասին վկայող փաստաթղթերը, հրամանների պատճենները և այլն:
Բայց՝ ոչ, իրենք իրենց կազմակերպած ու թշնամու հետ պայմանավորվածությամբ «վարած» պատերազմից հետո զբաղված էին... այո, զբաղված էին 2016 թվականի «ապրիլյան պատրեզամը» իբրև թե քննելով, իրականում՝ քաղաքական հակառակորդներին մրոտելու և իրողությունները նենգափոխելու, խեղաթյուրելու կարևոր նիկոլագործով:
Սրանք նրանք են, որ բացահայտ ստեր էին տարածում, թե «ապրիլյանի» մեկնարկի ժամանակ ԳՇ պետը յեսիմորտեղ յեսիմ ինչ էր անում: Իրենք այդ սուտը տարածում էին կանխամտածված, հաշվարկված, թուրքի հետ համաձայնեցրած: Մեկը կա այդ ստախոս նիկոլազավրերից․ դրան ի վերջո դատի տվեցին, հրապարակավ խոստովանեց, որ ստել է: Մենամարտների դարաշրջանում նմանին ուղղակի մենամարտի կկանչեին․․․ Բայց հիմա 19-րդ դարը չէ, ու մենամարտեր էլ չկան: Անգամ՝ մահապատիժն է վերացված: Ուստի կարելի է կանխամտածված ստել, ստեր տարածել և... ներողություն խնդրել, պրծավ՝ գնաց:
Հիմա էս «առաջին փաղանգի» նիկոլականներինն է: Թե բա՝ «քննիչ հանձնաժողով» կստեղծվի»:
Այո, քննիչ հանձնաժողով պետք է ստեղծվի և կստեղծվի ու դա որոշողը ոչ Նիկոլն է, ոչ էլ դրա այդ անհիշատակելի ներկայացուցիչը: Նիկոլի ու իր խմբոնի ոճիրները քննող քննչական խումբ էլ երևի ինչ-որ մի ժամանակ կստեղծվի, երբ Հայաստանում վերականգնվի պետականությունը:
Այո, ստեղծվելիք քննիչ հանձնաժողովում հունիսի 20-ի ընտրություններով խորհրդարան անցած Հայաստանի ազգային փոքրամասնությանը՝ հայերին ներկայացնող «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ակտիվ ու կոշտ դիրքերում կլինեն: Բայց միևնույն է՝ պարզից էլ պարզ է, թե նիկոլիկներն ինչու են սկսել «քննիչ հանձնաժողովի» մասին առաջինը ծլվլալ: Իրենց թվում է, թե կարող են այդ քննիչ հանձնաժողովով «մաքրվել»:
Սա նույնպիսի անհեթեթ պատրանք է, որքան անհեթեթ են այն հայտարարությունները, թե հունիսի 20-ի ընտրություններով լեգիտիմացվեց Նիկոլի գործած ոճիրը, կապիտուլյացիան կամ էլի ինչ-որ բան:
Նման դատողություններ անողները մոռանում են, որ խոսքը զուտ քաղաքական գործընթացների, երևույթների և խնդիրների մասին չէ: Մոռանում են, որ նման հանցանքները, ուզում ես՝ 20 «արտահերթ ընտրություն» արա, ուզում ես՝ 50 հատ «քննիչ հանձնաժողով» ստեղծիր, ուզում ես՝ կազմակերպի զանազան տեսարաններ, ուզում ես՝ 30-ի փոխարեն 300 ոստիկանական մեքենայով գնա Իջևան՝ Վարդավառ տոնելու, միևնույն է՝ նման հանցանքները չեն ներվում երբեք, չեն մոռացվում:
Ավելին, կարելի է մի փոքրիկ «գաղտնիք» բացել բոլոր տեսակի նիկոլների համար: Իսկ «գաղտնիքն» այն է, որ ինչ գլուխկոնծի էլ տաք, միևնույն է՝ դուք ավելի լավը չեք դառնալու, դուք լինելու եք այն, ինչ կաք:
Մյուս «գաղտնիքն» այն է, որ եթե անգամ 200 տոկոս ձայն ստանաք, չեք դադարելու լինել այն հրեշն ու հակամարդը, հակահայը, որպիսին դրսևորվեցիք այս վերջին 8-10 ամսվա ընթացքում:
Իհարկե, դուք կարող եք կործանել Հայաստանը և մեծ հաջողությունների եք հասել այդ հարցում, կարելի է ասել՝ արդեն համարյա լրիվ կործանել եք, արդեն կարող եք ձեր սիրելի թուրքերի հետ գրկախառնված քեֆեր անել, Երևանի վրա «սալյուտ խփել», ցնծալ, անգամ կարող եք արդեն բոլոր հակառակորդներին, ձեր պապերի նման, տանել Երևանի բանտ ու կացնահարելով սպանել (նիկոլից ու նրա հակահայ ստահակներից ամեն ինչ էլ սպասելի է), բա՛յց...
Բայց կա նաև երրորդ «գաղտնիքը»: Իսկ դա այն է, որ դուք՝ բոլորդ, սկսած Նիկոլից ու իր էրատտոյից, շարունակած իր «օմեգայով» ու «եղնիկով», վերջացրած Նիկոլի ԱԱԾ պետով ու ոստիկանապետով ու այլևայլ մանր-մունր «շիստյորկաներով», նիկոլի օգտին բոլոր ձայն տկված բոլոր 666 հազարով, այ դուք բոլորդ անիծված եք, սերնդե-սերունդ եք անիծված:
Դուք վաստակել եք Աստծո պատիժն էլ, անեծքն էլ, դժոխքի փայ դառնալն էլ:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը