Հայաստանում օրեցօր խորացող տնտեսական անկումը, զանգվածային սպառման ապրանքների և հատկապես սննդամթերքի թանկացումները սոցիալական ծանր կացություն են ստեղծել։ Ակնհայտ է, որ «ինչ անի խեղճ Նիկոլը» ասողները ինչ որ առումով իսկապես ճիշտ են՝ նա ի վիճակի չէ երկիր կառավարել։
Իրականում նա ոչ միայն ի վիճակի չէ երկիրը հետպատերազմյան ճգնաժամային ժամանակներում կառավարել, այլև, հանուն ճշմարտության, ասենք, որ անգամ խաղաղ ժամանակ չի արել դա։ Էլ ուր մնաց հիմա, երբ ազգի մեծամասնությունն առավոտները սկսում է անեծքներով դեպի պարտություն բերած իշխանությունը։
Եթե պետության հիմնական պարտավորությունը բնակչության անվտանգությունն ապահովելն ու զարգացման ճանապարհով տանելն է, ապա այս առումով, անգամ 30 ամյա անկախ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է ժամանակաշրջան, երբ թե՛ երկրի անվտանգությունն է ուժեղացել, թե՛ տնտեսություն է զարգացել և մարդկանց սոցիալական վիճակը բարելավվել։ Այդ ամենը եղել է նույնպես խորը ճգնաժամից հետո։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների՝ 1998-2008 թվականների մասին է։
2000-ականներին 7-8 տարի շարունակ երկնիշ տնտեսական աճի շնորհիվ անգամներով աճել են մեկ շնչին ընկնող եկամուտը, միջին աշխատավարձը և միջին կենսաթոշակը։ Դրան զուգահեռ, սակայն, հիմնական ապրանքների և ծառայությունների գներն աննշան աճ են ունեցել, իսկ որոշ դեպքերում՝ անգամ նվազել են։ Համեմատենք 1998 թ․-ին մարդկանց եկամուտները բնութագրող հիմնական ցուցանիշները 2008 թ․-ի հիմնական ցուցանիշների հետ։
Կատարենք պարզ թվաբանական գործողություն և կտեսնենք, որ դրամով այդ տարիներին միջին աշխատավարձն աճել է 4,8 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 8 անգամ։
Դարձյալ կատարենք նույն թվաբանական գործողությունը և կտեսնենք, որ միջին կենսաթոշակը դրամով բարձրացել է 5,6 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 9,5 անգամ։
Հավելենք նաև, որ 90-ականներին ամիսներ շարունակ կենսաթոշակնեն ու աշխատավարձերը չէին վճարվում։ Խնդիրը կարգավորվեց 1997թ․-ին, մեկ-երկու ամսվա ընթացքում, Ռոբերտ Քոչարյանի վարչապետ նշանակվելուց հետո։ Այսինքն, խնդիրները կարող են լուծվել նաև կարճ ժամանակահատվածում, եթե դրանք լուծելու ունակություն և ցանկություն ունեցող մարդ կա։
Այսինքն, վերոնշյալ ժամանակահատվածում մեր երկրում 1 շնչին ընկնող եկամուտը դրամով աճել է 7,3 անգամ, իսկ դոլարով՝ 12,2 անգամ։ Թվերն ինքնին տպավորիչ են։
Այժմ, թե անգամներով եկամուտների աճին զուգահեռ ինչպես են փոխվել հիմնական պարենային ապրանքների գները։
Պարենային ապրանքներ |
Գները՝ ըստ տարիների, դր․ |
Տարբերությունը՝ 10 տարում
|
|
1998թ․ |
2008թ․ |
||
Տավարի միս |
1162 |
1551 |
+389 |
Թռչնի միս |
1202 |
1286 |
+84 |
Կարագ |
1583 |
1768 |
+185 |
Ձեթ |
656 |
662 |
+6 |
Կաթ |
232 |
295 |
+63 |
Պանիր |
1409 |
1402 |
-7 |
Ձու |
48 |
57,8 |
+9,8 |
Շաքարավազ |
267 |
266 |
-1 |
Ալյուր բարձր տեսակի |
255 |
229 |
-26 |
Հաց ցորենի ալյուրից |
271 |
327 |
+56 |
Բրինձ |
322 |
362 |
+40 |
Թերևս յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն դատողություններ անել ներկայացվածի վերաբերյալ։
Ինչ մնում է հիմնական ծառայություններին, ապա դրանք հետևյալ կերպ են փոխվել․
Էլեկտրաէներգիայի սակագինը՝
1998 թ․-ին եղել է 20,6 դրամ 1 կՎտ/ժ-ը, 1999 թ․-ին դարձել է 25 դրամ և մինչեւ 2007թ․-ը մնացել անփոփոխ։
Ջրամատարակարարման սակագինը՝
1998թ․-ին եղել է 45,7 դրամ 1 խմ համար, 2007 թ․-ին՝ 130,5 դրամ։ Հիշեցնենք, որ այս ընթացքում մայրաքաղաքում հիմնականում կատարվել է անցումը ժամանակացույցով՝ 1-2 ժամ ջրամատակակարումից շուրջօրյա ջրամատակարարման։
Բնական գազի սակագինը՝
1998 թ․-ին եղել՝ 51 դրամ 1 խմ համար, 2007 թ․-ին՝ 59 դրամ 1 խմ։ Դարձյալ փաստենք, որ այդ տարիներին լայնածավալ գազիֆիկացում է տեղի ունեցել Հայաստանում, և 1998 թ․-ին բաժանորդների գրեթե զրոյական թվից 2007 թ․-ին 450 հազար ընտանիք դարձել էր գազասպառման բաժանորդ։
Նշեցինք միայն սակագները, այն էլ՝ մի մասը։ Առիթներ կլինեն անդրադառնալու «Լինսի» հիմնադրամի միջոցով հսկայածավալ քաղաքաշինությանը, դպրոցաշինությանը, ճանապարհաշինությանը, մշակութային կառույցների շինարարական մեծ բումին ու բազմաթիվ ներդրումներին, որոնք հենց այդ բարձր՝ երկնիշ տնտեսական աճին բերեցին։
Գրեթե երեք տարի սուտ խոստումներով կերակրվող մարդիկ ժամանակն է, որ հիշեն տնտեսությունը զարգացնելու և մարդկանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու կատարած գործը և այն կատարողին։ Այլապես, նրանք ստիպված կլինեն դեռ երկար ապրել դատարկ և չիրականացվող խոստումներով, եթե, իհարկե, Հայաստանի Հանրապետությունը շարունակի գոյատևել այդպիսի «կառավարման» պայմաններում։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը