25 01 2021

Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնո՞ւմ

Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնո՞ւմ

 

Լ. Մակունցին և Վլ. Կարապետյանին համապատասխանաբար ԱՄՆ-ում և Ուկրաինայում դեսպան նշանակելու լուրերը, ավելի շատ նման են գործակալական սյուժեներով ֆիլմերի, քան դիվանագիտական քայլերի։

Ամիսներ առաջ Գ. Իսագուլյանը հրապարակային հայտարարում էր, որ Մակունցը առանցքային դերակատարում է ունեցել Վրաստանի տարածքով Հայաստան խոշոր ֆինանսական միջոցներ տեղափոխելու գործում՝ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու և «հեղափոխոություն» անելու համար։

Լ. Մակունցը համարվում է նաև Փաշինյանի ընտանիքի մերձավոր բարեկամներից մեկը, գրեթե «ընտանիքի անդամ», և տիրապետում է բավական ծավալի փակ ինֆորմացիայի։ Եվ պատահական չէ, որ հենց նրան նշանակեցին իշխող խմբակցության ղեկավար։

Գեղամ Նազարյանը օրեր առաջ հայտարարեց, որ պատերազմի նախօրեին Մակունցի հայտնի հայտարարությունը՝ « Թուրքիան չի միջամտի հայ-ադրդեջանական հնարավոր պատերազմին» պատահական չէ, և այդ հայտարարության համար նա պետք է ենթարկվի պատասխանատվության։

Կա վարկած, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանի միջնորդությամբ Փաշինյանը պատերազմը ավելի վաղ չի դադարեցրել, քանի որ Արևմուտքից ստանում էր հավաստիացումներ, թե մենք Թուրքիային և Ադրբեջանին ճնշելով Հայաստանի համար ավելի լավ պայմաններով խաղաղություն կստանանք։ Իրականում Արևմուտքը ուղղակի խաղացել է թուրքական խաղ, և նպատակը եղել է Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելը և ռուսական գործոնը զրոյացնելը։ Այս համատեքստում, տրամաբանական է ընկալվում Մակունցի նախապատերազմյան հայտարարությունը. նույն դեզինֆորմացիայի համատեքստում է։ Մակունցը կատարել է իր հանձնարարությունը բարեխղճորեն և ժանրի կանոնների համաձայն նաև հիմա տարհանվում է ԱՄՆ՝ առանց խղճի խայթի մեր հազարավոր զոհերի, վիրավորների և այլ կորուստների առջև։

Ինչ վերաբերում է Վլ. Կարապետյանին, ապա Mediaport-ի տվյալներով նրա կինը՝ Լիլիթ Նազարյանը ապահովում է Փաշինյան- Ալիև գաղտնի կապը և Կիևում մի քանի հանդիպում է ունեցել Ալիևի ներկայացուցիչների հետ։ Անձամբ Վլ. Կարապետյանը եղել է Փաշինյանի մամուլի խոսնակը և վերահսկել տեղեկատվական հոսքերը, ինչպես նաև վերահսկել Փաշինյանի հրապարակային ձևակերպումներն ու մեսիջները։ Թե ինչ է արվել ստվերում՝ մենք կարող ենք միայն կռահել։

Ստացվում է հետևյալ պատկերը։ Տերերը սրընթաց կորցնում են վստահությունը, թե Փաշինյանը կարող է իշխանություն պահել։ Դա հասկանում է նաև ինքը՝ Փաշինյանը։ Մեր ողբերգության և պարտության պատմությունը շատ մութ է։ Եվ մենք առաջիկայում ականատես կլինենք մի շարք դեմքերի էվակուացիային, հետքերի վերացմանը։ Կարող են լինել թե տրամաբանական, թե շատ անսպասելի բացահայտումեր։ Խաղն արդեն գնում է բաց։

Իհարկե, իշխանափոխությունից հետո շատ բան կպարզվի, բայց մեր տղերքին, ցավոք, հետ չենք կարողանալու բերել, մեր կորսված հայրենիքը հետ չենք կարողանալու բերել։

 

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ