12 08 2019

Կարկատած ասֆալտն ու կառավարության իրական դեմքը

Կարկատած ասֆալտն ու կառավարության իրական դեմքը

2014-ի հոկտեմբերին մի զավեշտալի իրադարձության մասին գրվեց․ Ուզբեկստանի վարչպետը որոշել էր ճամփորդել հեռավոր շրջաններից մեկով, ու որպեսզի ձյունաճերմակ գեղեցկություն, առատ բերք ապահովեն, բանվորներին ստիպել էին նոր-նոր քաղած բամբակը սոնձել բամբակենիներին։ Վարչապետը մարզ չգնաց, բայց մամուլով կարդաց ի պատիվ իրեն շքեղ ընդունելության մասին։

Օգոստոսի 2-ին Գորիսի Խնձորեսկ բնակավայրում ասֆալտապատման կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ասֆալտակարկատման լայնածավալ աշխատանքներ էին իրականացվում։

Հաշվի առնելով, որ առջևում ընտրություններ չեն, փոքր-ինչ տարօրինակ էր նման ոգևորությամբ աշխատանքները: Պարզվեց, որ այդ «տոնական ասֆալտը» վարչապետի՝ Խնձորեսկ ուղևորվելու պատվին էր։

Այսպես շտապ կարգով իրականացվող ասֆալտապատման դեպքն առաջինը չէ ո՛չ նոր, ոչ էլ նախորդ իշխանության պարագայում: Վարչապետն ասում է, որ Հայաստանի դեմքը ճանապարհներն են, և կարկատելով տասնամյակներ ասֆալտ չտեսած ճանապարհները, այդ կերպ փորձում են փրկել իշխանության դեմքը։

Գարնանն էլ հանպատրաստից ասֆալտի էին նախապատրաստում Արմավիրի ճանապարհը, որ վարչապետը գնար։ Չգնաց, կիսատ թողեցին։

Իսկ թե ինչու է ասֆալտապատումն իրականացվում այցից մի քանի օր առաջ՝ տրամաբանական է. ցածր որակով ասֆալտով հնարավոր կլինի ընդամենը մի քանի օր իդեալական ճանապարհներ ցույց տալ:

Դե թող Փաշինյանը կառավարության նիստում կամ ֆեյսբուքյան էջում խոսի անորակ ասֆալտ անողներին գնդակահարևելու մասին։ Դրանից ոչինչ չի փոխվում։

Նախորդ իշխանությանը «մերկացնելն» ապրելակերպ դարձրած այսօրվա վարչապետը, թերևս, աչքաթող է արել, որ ընդամենը մեկ տարում հավասարվեց նրանց ու կարծես նա այլևս իրավիճակին չի տիրապետում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ