02 12 2022

Փաշինյանի ՔՊ-ն սպասարկում է թշնամու՝ Ալիևի, Ադրբեջանի, շահերը

Փաշինյանի ՔՊ-ն սպասարկում է թշնամու՝ Ալիևի, Ադրբեջանի, շահերը

Եթե որևէ մեկին դեռ ինչ-որ հավելյալ կռվան կամ ապացույց էր պետք՝ համոզվելու համար, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն սպասարկում են թշնամիների՝ Ալիևի, Ադրբեջանի, առհասարակ՝ արևելյան ու արևմտյան թուրքերի շահերը, ապա ԱԺ դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ЯՊ-ականների ելույթները լիովին բավարար էին: Սկզբունքորեն, ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ, եթե նկատի առնենք թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա գլխավորած «ՀՀ իշխանություն» համարվող խմբոնի վարած հակահայ քաղաքականությունը, որն առավել ցայտուն դրսևորվում է վերջին 2 տարիներին, և որի բովանդակությանն ու բնույթին ամենօրյա ռեժիմով անդրադառնում է նաև մեր լրատվամիջոցը:

Ի՛նչ էր եղել: «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր ԱԺ արտահերթ նիստ՝ առաջարկելով ընդունել հայտարարություն՝ ի պատասխան ադրբեջանական խորհրդարանի նոյեմբերի 8-ի հակահայ հայտարարությանը: Հատուկ ընդգծենք. ընդդիմության առաջարկած հայտարարության նախագծում ոչ մի ներքաղաքական աղերս չկար: Իսկ այ, դժբախտաբար ՀՀ իշխանություն համարվող Նիկոլ Փաշինյանիո ւ նրա մանդատակիր նիկոլփաշինյանների համար նախագծում կային բացարձակապես, կարելի է ասել՝ քպ-ականների համար գենետիկ հարթության վրա անընդունելի ու անմարսելի այնպիսի բառակապակցություններ ու ձևակերպումներ, ինչպես օրինակ, Արցախ, Արցախի Հանրապետություն, Արցախի ինքնորոշում: Բնականաբար, նախագծում նիկոլփաշինյանները ջնջել էին այդ բառերն ու կապակցությունները:

Նույնքան բնականաբար, նրանք տապալեցին ԱԺ հայտարարության ընդունումը:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանն ու նրա մանդատակիր կամակատարները մեծ սիրով կջնջեին նաև հայ ու Հայաստան բառերը, բայց գուցե ցուցում ունեն Անկարայից, որ դեռևս նման կտրուկ շարժումներով լիարժեք չմատնեն իրենց ով կամ ինչ լինելը:

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, որքանով դա հնարավոր է՝ կոռեկտ ու սեղմ տվեցին իրենց բնորոշումները, գնահատեցին ՔՊ-ականների ու նրանց պարագլուխ Նիկոլ Փաշինյանի դիրքավորումն ու մահացու «խաղաղության օրակարգի» սնանկությունը: «Օրակարգ», որի միակ իմաստն այն է, որ եկեք ծոծրակներս կախենք թուրքի առաջ, մեկ էլ տեսար՝ էս անգամ չմորթեն: ՔՊ-ականներին «խաղաղության» ավելի զիլ, ավելի երաշխավորված տարբերակ կարելի է առաջարկել. Թլպատվեք ու կրոնափոխ եղեք, գրվեք, օրինակ՝ «թուրք», ՀՀ-ն վերանվանեք «Էրմենիստան վիլայաթի» ու ոչ միայն կպահպանեք ձեր ողորմելի գոյությունը, այլև Ադրբեջանում ու Թուրքիայում լիովին ընդունելի կդառնաք, թեպետ, միևնույն է, կմորթեն: Ի դեպ, ԱԺ դահլիճում ՔՊ-ականների խոսքում հաճախ հնչող «միջազգային հանրության» հավանության ու երջանիկ) ծափողջյունների ուղեկցությամփբ կմորթեն:

Ինչ վերաբերում է կոնկրետ քննարկվող նախագծին, նախ, եթե Նիկոլ Փաշինյանն ու նիկոլփաշինյանները թշնամիների, թուրքերի շահերն սպասարկողներ չլինեին, ապա դեռ նոյեմբերի 10-11-ին իրենք պիտի առաջնահերթ նախաձեռնեին ԱԺ նիստ ու հայտարարության ընդունում՝ ի պատասխան ադրբեջանական մեջլիսի հակահայ հայտարարությանը: Չեն արել: Ու չէին էլ անելու:

Իսկ այսօր, օրինակ, մի նախկին «դի-ջեյ», իրեն թունդ միջազգայնագետի տեղ դրած, բացառիկ հիմարություններ (սա ոչ թե անձին ուղղված վիրավորանք է, այլ նրա արտաբերած անհեթեթությունների բնորոշում) էր բարձրաձայնում: Ամենից առաջ Էդուարդ Աղաջանյանին երևի մեկնումեկը պիտի հիշեցներ, որ ինքը ոչ թե որպես ՔՊ խմբակցության ղեկավար է հանդես գալիս ու պարտավոր է խմբակցության դիրքորոշում արտահայտել, այլ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի դերում է և հարակից զեկուցող, ուստի գոնե օգնականների կազմած մեկ-երկու, քիչ թե շատ հոդաբաշխ միտք պիտի արտահայտի, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի գրած «միանշանակ ու աներկբա» տեքստը կմկմալով կարդա:

Երկրորդը. տվյալ անձը, նկատի ունենք Էդուարդ Աղաջանյանին, անգամ տարրական հանրահաշվից է կաղում: Նա շարունակ ասում էր՝ «30 տարում վարած արտաքին քաղաքականությունը»: Ո՞ր 30 տարվա մասին է խոսքը. 1991-2021 թվերի՞, 1992-2022 թվերի՞: Չէ, հասկանալի է «Եյեսյուն տայի ոշշշ մի բան չեն արել»՝ պողոսամիտ անուղեղների համար Նիկոլի մոգոնած քարոզչաթեզի հնարքին դիմելու նրա մղումը, բայց, ԱԺ ամբիոնի մոտ հասնելու դեպքում, պետք է հասկանալ, որ քպ վարչության կամ քպ ընտրազանգվածի առաջ չես բերանդ բացել, մի չնչին գրագիտության նշույլ էլ է պետք:

Երրորդ. նույն անձը, էլի նկատի ունենք Էդուարդ Աղաջանյանին, որպես երդվյալ նիկոլական, հայտարարեց, թե՝ «30 տարի վարած արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել էր դիվանագիտական մեկուսացման մեջ»:

Բակային խոսակցության ժամանակ նման դեպքերում սաստիկ «քֆուր են դնում», բայց քանի որ սա լրագրային անդրադարձ է, այլ ոչ թե բակային խոսակցություն, շատ պարզ մեկ-երկու փաստ կամ կոնտր-հարց նշենք, որոնցից ակնհայտ կդառնա, թե ինչ կարգի անհեթեթանք է արտասանում Նիկոլի Էդուարդը, ում խոշորագույն քաղաքական նվաճումը եղել է իրենց ամբոխին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ ներկայացնելը:

Հայաստանն այդ ո՞նց էր դիվանագիտական մեկուսացման մեջ, եթե 1991-1994 թվականներին, օրինակ, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել, դեպանատներ է բացել աշխարհի բազմաթիվ պետություններում: Ո՞նց կարող է դիվանագիտական մեկուսացման մեջ լինել կամ այդպիսին համարվել մի երկիր, որ 1991-2018 թվականների միջակայքում հարյուրավար, եթե ոչ շատ ավելի շատ միջպետական երկկողմ ու բազմակողմ փաստաթղթեր է ստորագրել, վավերացրել, անդամակցել միջազգային կազմակերպությունների: Ինչպե՞ս կարելի է «դիվանագիտական մեկուսացման մեջ» համարել մի երկիր, որը հիշված «30 տարիներից» 2001-ին, օրինակ, դարձել է Եվրոպայտ խորհրդի անդամ, եթե այլ, անհաշիվ փաստեր չնշենք:

Ու մի հարց էլ. ինչպե՞ս կարող է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ համարվել մեկը, ով նման՝ ուլտրա-տարրական բաները չի հասկանում կամ ձևացնում է, թե՝ չի հասկանում:

Չնայած, նիկոլականների դեպքում այս հարցը լիովին ավելորդ է:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ