11 02 2022

ԱԺ-ում դատական համակարգի խնդիրների վերաբերյալ քննարկում է․ ներկա է ԲԴԽ նախագահը․ ուղիղ



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում ընթանում է  քննարկում՝ դատական խնդիրների վերաբերյալ։ Քննարկմանը ներկա է նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Ի դեպ, ԲԴԽ նախագահը ԱԺ-ում է Վարդևանյանի հրավերով։

«Քննարկումը վերաբերում է իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության առարկային՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացում և կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ: Կքննարկվեն նաև դատական համակարգի անկախության այլ սպառնալիքները: Քննարկումը լինելու է բաց բոլորի համար և հանրային»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդևանյանը:

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ