Դատարանը քննում է Փաստաբաններ Հովհանես Խուդոյանն ու Արամ Օրբելյանը բողոքը ՀՔԾ-ի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշման դեմ։
Փաստաբանները Հատուկ քննչական ծառայություն էր դիմել Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու համար, ՀՔԾ-ն քրեական գործ չէր հարուցել՝ պատճառաբանելով, որ հանցակազմ չկա: Փաստաբաններն այդ որոշումը բողոքարկել էին դատարանում:
Առաջին դատական նիստը տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Դատախազն ու քննիչը չեն մասնակցել նիստին: Փաստաբանները ներկյացրել են փաստեր, որոնք ըստ իրենց վկայում են Փաշինյանի գործողություններում և հայտարարություններում հանցագործության տարրեր կան։
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը