ՀՀ Ազգային ժողովը այսօր՝ հուլիսի 15-ին հերթական անգամ արտահերթ նստաշրջան է գումարել, այս անգամ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ:
Օրակարգում ընդգրկված է 14 հարց, մասնավորապես, ընդգրկված են հետևյալ հարցերը.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին,
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն,
Տեսալսողական մեդիայի մասին (երկրորդ ընթերցում)
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին,
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը