Արցախի հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և առողջապահության նախարար Արայիկ Բաղրամյանը հանդես են գալիս մամուլի ասուլիսով։
Ավելի վաղ Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքները ցույց են տվել, որ մեկը դրական է, մյուսը՝ բացասական։
«Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ, քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ թեստավորված քաղաքացին եղել է ՀՀ-ից վերադարձած քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխվել նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով», - նշվում է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը