Փետրվարի 21-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Օրակարգում ներառվել է 32 հարց, որից 20-ը` չզեկուցվող։
Գործադիրը՝
Կվերցնի և կամրացնի գույք։
Փոփոխություն կանի նախկինում ընդունած որոշումներում։
Գումար կհատկացնի արդարադատության նախարարությանը՝ եվրադատարանի վճիռներով փոխհատուցումների համար։
Հանդես կգա օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։
ԿԳ նախարարի զեկուցմամբ՝ ԲՈՀ-ը (բարձրագույն որակավորման հանձնաժողով) կդարձնի ԲՈԿ (բարձրագույն որակավորման կոմիտե)
Կհաստատի ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները։
Որպես փորձնական ծրագիր՝ ՀՀ զինված ուժերի պարենավորումը մասնավոր գործընկերոջը կպատվիրակի։
Տավուշի մարզի Ազատամուտի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կնշանակի։
«ԷԿՈՍ-Մ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն կտրամադրի։
Կտա հարկային արտոնություններ։
Հավանություն կտա ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Աջակցություն կտա Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։
Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը