Սեպտեմբերի 14-ը կառավարության հերթական նիստի օրն է: Օրակարգում ներառված է 21 հարց, որից 13-ը չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի:
Գործադիրը՝
Փափոխություն կանի նախկինում ընդուած որոշումներում:
33 միլիոն դրամ կհատկացնի «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման համար:
Փոփոխություն կառաջարկի քրեական օրենսգրքում:
Վերաբաշխում կանի պետական բյուջեում:
Գումար կհատկացնի գյուղատնտեսության նախարարությանը:
Կհաստատի Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:
Ուժը կորցրած կճանաչի Սիսիանի բժշկական կենտրոնը լուծարելու մասին որոշումը:
Արտահերթ ընտրություն կնշանակի Լոռու մարզի Ձորագյուղ, Սարահարթ, Արմավիրի մարզի Խանջյան, Հայթաղ, Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքներում:
«ԵՐԱԶ ՋԵՎԵԼԵՐԻ» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն կտրամադրի:
Կսահմանի Ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) տալու (փոխանակելու) կարգը, ինչպես նաև հատուկ թույլտվությունների (անցագրերի) ձևերը:
Կառավարության նիստն առաջակում ենք դիտել ուղիղ եթերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը