Ազգային ժողովի հոկտեմբերի 4-ին մեկնարկած քառօրյան արդեն ավարտվեց։ Իշխանականները գերարագ ռեժիմով քննարկել են 20 օրենսդրական նախաձեռնություն՝ պետական տուրքի, փաստաբանության, քրեական, աշխատանքային, ոստիկանության, զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին, զենքի շրջանառության կարգավորման, քննիչ հանձնաժողովի երկարացման և այլ օրենքներում և օրենսգրքերում փոփոխություններն ու լրացումները։
Իսկ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, տեղի է ունենում կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանը:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը