Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի գործով նախնական դատալսումների դռնբաց նիստ։
Հիշեցնենք, որ ս․ թ․ հուլիսի 27-ին լրացավ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման ժամկետը: Դատարանը հնարավորություն չունեցավ երկարաձգել անազատության մեջ պահելու ժամկետը, ուստի օրենքի ուժով նա ազատ արձակվեց ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից։
Ավելի վաղ Չալաբյանի պաշտպանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ նշելով՝ «Գործող իշխանությունները, հավատարիմ քաղաքական հետապնդման իրենց գործելակերպին, ձգտելու են կրկին կալանավորել Ավետիք Չալաբյանին»։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը