Պատերազմի զոհերի ծնողների բողոքի հիման վրա հուլիսի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր բիրավասության դատարանում սկսվում է գործընթաց՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով մեր հերոսների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ տեսանյութի հետքերով:
Ընդ որում սա այդ աղմկահարույց խայտառակ բացահատման հետագծով երկրորդ անգամ վերսկսվող դատական գործընթաց է իրականում, առաջինը Գլխավոր դատախազությունն ինքն էր հրապարակումների հիման վրա քրգործ հարուցել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, որոշ ծնողներ կանչվել-հարցաքննվել էին, իսկ հետո մեկ-երկու կոսմետիկ պաշտոնանկություն ապահովելուց հետո փակվեց թեման:
Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտում արել էին հենց զոհվածների հայրերը՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին: Իսկ այդ օրերին, չմոռանանք, ո՛չ զոհերի ու ոչ էլ անհետ կորածների թվեր կառավարությունը չէր հրապարակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը