25 06 2022

Ապարանում բողոքի ցույցի են դուրս եկել սպանության զոհերի և վիրավորների հարազատները․ ՈւՂԻՂ



Ապարանում բողոքի ակցիայի են դուրս եկել հունիսի 19-ի արյունահեղության տուժածների հարազատները։

Հիշեցնենք՝ երկու երիտասարդ զոհվել էր, ևս 5-ը վիրավոր են, նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Մամուլը տեղեկություններ էր հայտնել, որ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատները վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ապա կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։ Դեպքը տեղի է ունեցել, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանին հայհոյելու պատճառով։
Մեկ շաբաթ անց ընդամենը կա մեկ ձերբակալված, այն էլ՝ կասկածյալի կարգավիճակով։
Բողոքի ցույցն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ