Սուրբ Աննա եկեղեցու բացօթյա տարածքում տեղի է ունենում Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի բարեգործական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող՝ հոգևոր և դասական երաժշտության ամառային համերգաշար:
Համերգաշարի նպատակն է ազգային և հոգևոր արժեքները հասարակության մեջ սերմանելը, որն էլ հիմնադրամի առաքելություններից մեկն է: Սուրբ Աննա ամառային համերգաշարը նվիրված է Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրայր Հովնանյանի և իր տիկնոջ՝ Աննա Հովնանյանի հիշատակին:
Համերգաշարն ամբողջությամբ ֆինանսավորվում է Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կողմից և իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ:
Այսօր տեղի ունեցող համերգային ծրագրին զուգահեռ նախատեսվում է ևս երեք համերգ՝ հունիսի 17-ին, 24-ին և հուլիսի 1-ին: Համերգաշարի շրջանակներում ելույթ կունենան «Տաղարան համույթը», «Հովեր երգչախումբը», «Կոմիտաս լարային քառյակը» և «Փոքրիկ երգիչների» երգչախումբը:
Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամ- ի մասին. Հիմնադրամը, առկա շահույթ չհետապնդող ծրագրերի և կառույցների միջոցով, որոնք աշխարհի տվյալ տարածաշրջաններում արժեք և ազդեցություն թողնելու երկար պատմություն ունեն, իր աջակցությունը գլխավորապես տրամադրում է հայ համայնքներին թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում և Նյու Ջերսի նահանգում՝ կենտրոնանալով Մոնմութ և Օուշի շրջանների վրա։
1986թ. ստեղծման օրից Հիմնադրամը ավելի քան 97.8 միլիոն դոլարի կրթաթոշակներ և դրամաշնորհներ է տրամադրել տարբեր բարեգործական կազմակերպությունների, ներառյալ բժշկական կենտրոնների, համալսարանների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների և բազմաթիվ սեփական ծրագրերի։
Հիմնադրամի համար հետաքրքրության ոլորտները ներառում են՝ արվեստի և մշակույթի պահպանում, համայնքային և երիտասարդության զարգացում, էկոտուրիզմ, կրթություն, առողջապահություն / հանրային առողջապահություն, ՏՏ և ձեռներեցություն, հայրենադարձություն, գյուղերի զարգացում և կամավորություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը