25 10 2019

Ուշագրավ մանրամասներ հոկտեմբերի 27-ից՝ ականատեսի մեկնաբանությամբ



Yerevan Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն է։

Զրույցի թեման հոկտեմբերի 27-ն է։

Ուղիղ 20 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ահաբեկչական խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Ազգային ժողով, որտեղ ընթանում էր հարցուպատասխան կառավարության անդամների հետ և կրակ բացեց։ Ահաբեկչությանը զոհ գնաց 8 մարդ, որոնց թվում՝ ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը։ Ոճրագործությունը նորագույն պատմության ամենաշահարկված իրադարձությունն է, որի շուրջ շատ ջրեր են հոսել, հատկապես տեր-պետրոսյանական շրջանակը փորձել է մշտապես մեղավորությունը բարդել քաղաքական հակառակորդի վրա։

Իրադարձությունների ականատեսներից է քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը, որի հետ զրուցել ենք Հոկտեմբերի 27-ից, հետևանքներից ու հետագա ընթացքից՝ ի՞նչ էին ուզում ահաբեկիչները, զուգահեռ ի՞նչ հեղաշրջման փորձ կատարվեց և ինչու չպատժվեցին, ի՞նչ ցուցակ էին ներկյացրել Ռոբերտ Քոչարյանին և ինչու են այսօր հոխորտում, ինչի՞ են ուզում հասնել թեման շահարկողները, ինչո՞ւ Նաիրի Հունանյանը դիմեց ազատ արձակվելու համար։

Հարցազրույցում քննարկել ենք այս թեման և այլ հարցեր։

Ռուբեն Հակոբյանն ուշագրավ մանրամասներ է պատմում առաջին անգամ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հաղորդման բոլոր թողարկումները՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ