Ընդամենը մեկ ամիս է անցել Տարեմուտից։ Մեր հիշողություններում ու աչքի առաջ դեռևս այդ օրերին մեր ապրումներն են։ Ամանորին գեղեցիկ սեղանի, հաղորդումների փոխարեն մարդիկ ուղիղ եթերով հետևում էին Եռաբլուրում որդու շիրիմին երգող Դավիթ Ամալյանին։ Այդ համերգը ով տեսել է, վստահ եմ չի կարողացել հուզմունքը զսպել։ Շատշատերը երեխաներին չէին կարողանում բացատրել, թե ինչու սեղան փռել չի կարելի, հյուր գնալ չի կարելի, տոնածառ դնել չի կարելի։ Ամոթ էր, տրամադրություն չկար, հող ենք կորցրել, այդքան զոհեր կան, անհետ կորածներ, գերիներ, հայրենիքում ու հազարավոր տներում սուգ է։ Տարին մենք դիմավորեցինք ծանր ապրումների մեջ։ Մինչև հիմա մեկս հենց ծիծաղում է, մի տեսակ իրեն սկսում է մեղավոր զգալ։ Կարո՞ղ եք ասել ձեզանից քանիսն է վերջին 4 ամսում քեֆի մասնակցել կամ պարել։ Ես գոնե իմ շրջապատում այդպիսիք չեմ տեսել, ոչ մեկս սեպտեմբերի 27-ից սկսած տոն չենք արել, անգամ եթե որևէ մեկի ծնունդն է, զանգում ես շնորհավորելու, սկսում է թեման փոխել, անցնել առաջ․․․ Չի ստացվում, ժողովուրդ, խեղդում է, թևերդ չի բարձրանում, մեղքի, ցավի, ափսոսանքի զգացում է ամենուր։ Մարդիկ առավոտյան զարթնում, անցնում են իրենց առօրյա գործերին, բայց մեկ է՝ այդ ամենը ձևական է, ինքներս մեզ ձև ենք տալիս, թե կյանքը շարունակվում է, բայց շատերս նաև հասկանում ենք որ այդպես չէ․․․կյանքը կանգ է առել։
Բայց ասեմ՝ բոլորի մոտ չէ որ այդպես է։ Ու ոչ այն պատճառով, որ հարազատների մեջ զոհված զինվոր չունեն, այլ որովհետև ոչ մի արտառոց բան իրենց կյանքում տեղի չի ունեցել, չհաշված ֆեյսբուքյան լայքերի կտրուկ փոփոխությունը։ Մարդիկ կան՝ իրենց այնպես են պահում, ու մասնավորապես այդ աղետի առաջնահերթ մեղավորները, պատասխանատուները, որ տպավորություն է, թե այդ ամենը իրենց գծածով ու մտածածով սահուն իրականացել է, հիմա հանգիստ կյանքնը շարունակում են։ Հայաստանի իշխանության մեջ ամենանկատելի բանը այս պահին ցինիզմն է, չնայած որ հակառակը՝ ապաշխարանքը, պետք է տեսանելի լիներ։ Դավաճանությունը, պաշտոնին կառչած մնալու մղումները, թալանն ու լկտիությունը այնքան նյարդայնացնող չեն, որքան այս ցինիզմը, որով ապրում է իշխող վերնախավն ընդհանրապես և վարչապետն ու․․․ անգամ ընտանիքը՝ մասնավորապես։
Երեկ չէ առաջին օրը վարչապետի տիկնոջ էջը ավետեց, որ այցելել է զոհվածի ընտանիքին, նույն օրը մամուլը գրեց, որ մեկնում է Լոս՝ 42 ամյակը նշելու։ Սկզբից չհավատացի, հետո հայտնվեցին ինքնաթիռի թռիչքի ժամերը, այսօր առավոտյան արդեն տեսանյութը այնտեղի օդանավակայանից։ Հիմա ասում են՝ էնտեղից էլ գնալու է էկզոտիկ երկիր, անգամ երկիրն են նշում՝ Բրազիլիա։ Հիշո՞ւմ եք, մի 15 օր առաջ էլ Մոսկվայում էր, տեսանյութեր տեսանք՝ ինչպես է անվտանգության շարասյուններով մի ռեստորանից գնում Մոսկվայի Մեծ Թատրոն՝ երեկոն շարունակելու։ Գրեցին որ, գնացել է տուն նայելու, մտածեցինք՝ հնարավոր է, բայց այդ օրն էլ համընկնում էր Հին նոր տարու՝ հունվարի 13-ի հետ հետ, ամեն բան ընկավ տեղը։ Պատերազմի ավարտից հետո, զոհերին դեռ հողին չհանձնած երկրի իշխանության ընտանիքը իրեն չզսպեց անգամ 2 ամիս, զվարճանքների մեջ է, ամեն առիթով։
Ըստ երևույթին, Հայաստանում չի կարողանում, սուգ է աջ ու ձախ, բայց էս մարդու սիրտը կառնավալ է ուզում, ժողովուրդ։ Ու դուք ուզում եք, որ ձեր վշտացած դեմքից նա ամո՞թ ապրի, ամուսինը հրաժարական տա, ներողություն խնդրի, պատմի, թե ինչպես է այսպես եղել։ Բայց մեկ է՝ չի ստացվում թաքնվել, իմացվում է։ Հայհոյանքների, անեծքների ֆոնին է Աննա Հակոբյանը Հին Նոր տարին ու ծնունդը շքեղորեն նշում։ Չնայած որ ամենաթանկ ռեստորաններում, ամենաթանկ գինիներով։
Չկա սեց բան, լուրջ եմ ասում, այսպիսի ցինիզմ գույություն չունի։ Դուք հասկանո՞ւմ եք, որդեկորույս ծնորղը փողոց է փակում, այլ ելք չեք թողել, այ անհայրենիք սրիկաներ։ Զոհվածների մայրերը, անհետ կորածների մայրերը, գերիների մայրերը հաց չեն կարողանում բերանները դնել, հասկանում ե՞ք, պատառը կուլ չի գնում։ Արցունքի հետ շաղախված էդ հացը դառնահամ է։ Տներն ու հայրենիքը կորցրած ընտանիքներ, երեխաներ, տարեցներ որոնք պատկերացում չունեն թե ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս է լուծելու իր ու իր ընտանիքի հարցերը, բոլորի հայացքներն ձեր՝ իր տեղը չզիջող իշխանավորի վրան է, իսկ դուք վայելում եք ձեր թանկարժեք գինիները, շրջագայում եք ու վստահ եմ՝ բարձր տրամադրություն ունեք։
Գնում է զոհվածի տուն, հորը կորցրած զավակին գրկում, գովազդի պլակատի համար ֆոտոսեսիան անում ու հաջորդ օրը թռնում կյանքը վայելելու, ծնունդն անելու օվկիանոսից այն կողմ հարուստ երկրում։ Հասկանում ե՞ք, եթե Հայաստանից այս օրերին ինքնաթիռ է թռչում, ուրեմն պետք է մեկ ուղղություն ունենա՝ Բաքու՝ գերիներին բերելու։ Այս օրերին ինքնաթիռը, այն էլ՝ իշխանավորով, պետք է թռչեր միմիայն պատերազմից տուժածների հարցերով, օգնություն բերեր, հարցեր լուծեր։ Բայց չէ, ի՞նչ գերի, ինչ տուժած, նրանք ո՞վ են, որ, ո՞ւմ են պետք։
Հիշո՞ւմ եք, Նիկոլը ժամանակին գրքի վերնագիր էր գովազդում՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը»։ Էս մարդիկ, ժողովուրդ, վարչապետն ու կինը, թքած ունեն ամեն ինչի ու ամենքի վրա, հայրենիքի վրա, բոլոր տեսակի կորուստների վրա, պատերազմի արդյունքների վրա, իրենց թիմի վրա, ձեր զայրույթի վրա։ Սրանք թքած ունենալու մաստեր կլաս են ցույց տալիս։ Հետո՞ ինչ, որ Մոսկվայում որտեղ տեսաք՝ հայհոյեցիք, Ամերիկայում էլ է նույնն է լինելու։ Թքած, մարդը «վիզ է դրել», պիտի անի՝ լավ եմ անում, նոր տարին Մոսկվայում եմ նշել, ծնունդս Լոսում եմ նշելու ու առհասարակ՝ ինչ ուզենամ, անելու եմ, քանի կարող եմ։
Ես թողնում եմ էն հանգամանքը, թե ինչ փողերով, հասկանո՞ւմ եք, դա չի հետաքրքրում, հարցն այն է, որ նա կարողանում է հիմա ծախսել քեֆերի վրա։ Մարդիկ կորցրել են տուն, իսկ կառավարությունը առաջարկում է ընդամենը 300 հազար դրամ, այն էլ՝ միանվագ, փախստականներին 60 հազար դրամ է միանգվագ տալիս, այսինքն՝ մեկ անգամ։ Իսկ փողը քեֆերի համար է։
Հարցն այն է, ժողովուրդ, որ էս ամենը արվում է մեզ ծաղրելով, մեր ինադու։ Էս ֆոնին մեր երկրում հերթ է ոչ թե դավաճաններին քշելու համար, այլ երկիրը լքելու համար։ Զվարթնոց օդանավակայանում հերթ ու կռիվ, վեճ էր երկրից փախչելու համար։ Փախչում եք, որովհետև ապրելու հնար չունեք էստեղ, որովհետև անգվտանգ չէ, որովհետև երեխեքի ապագան չեք տեսնում, որովհետև ձեզ սրիկայաբար խաբել ու խաբում են, իսկ դուք հավատացել եք։ Ցույց տվեք մարդկանց, որոնք հարգանք ունեն էս իշխանավորների նկատմամբ։ Չեք գտնի, անգամ իրենց թիմում չեք գտնի։ Բայց իրենց հեչ պետքն էլ չէ։ Ձեր կարծիքով Աննան ինրեն վատ է զգո՞ւմ, որ ասում եք դավաճան։ Նա ընդամենը գլուխը կախում է, թուքումուրի վայրից դուրս գալիս ու գնում տժժալու։
Իսկ հիմա ի՞նչ ունենք՝ գերիներ՝ ադրբեջանի բանտերում, զոհեր՝ Եռաբլուրում, մորգերում ու թշնամուն ծախած դաշտերում, ժողովուրդ՝ արտագաղթի ճամփին, Աննա Հակոբյանը՝ աշխարհի թանկարժեք ռեստորաններում, Փաշինյանն էլ իշխանության ղեկին։
Կարճ ասած՝ Էս մարդիկ էլ ի՞նչ անեն, որ ցույց տան, որ իրականում ատում են ձեզ, ժողովուրդ, դուք երբեք էլ իրենց վեջը չեք եղել։ Նրանց իշխանություն էր պետք ոչ թե երկրի խնդիրները լուծելու համար, իրենց էդքան ասած կոռուպցվիան վերացնելու համար, այլ՝ որ անեն իրենց սրտի ուզածը ու էդ իրենց սրտի ուզածն անեն պետության հաշվին, թիկնապահներով շրջապատված։ Էդ որ դուրս են եկել մարդիկ պայքարի, հենց այս ամենը վերացնելու համար է։ Ուշքի արի, ժողովո՛ւրդ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը