21 04 2020

Կծեփենք պատերին, կփռենք ասֆալտին. Նիկոլ Փաշինյանի «սամասուդները». «Հիշողության թարմացում»



Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նորից խոսում էր թավիշի և ամենաթողության մասին:

Նա մասնավորապես ընդգծեց, որ հեղափոխությունից հետո հենց ամենասկզբից հնարավորություն են ունեցել պատասխանատվության ենթարկելու և ինքնադատաստան տեսնելու տարբեր շրջանակների հետ, բայց հավատարիմ են մնացել սիրո և հանդուրժողականության սկզբունքներին:

Այսօր կթարմացնենք մեր հիշողությունը և կներկայացնենք իշխանության ներկայացուցիչների ելույթներից և հարցազրույցներից հատվածներ, որտեղ նրանք խոսում են բռնության մասին՝ ցույց տալով, թե ինչ էին ասում և ինչ անում:

Այդ ելույթները բավականին հակասական էին և իրարից խստ տարբեր: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, որ բռնությունը պետք է կոռուպցիայի պես արմատախիլ անել երկրից, և անկախ քաղաքական հայացքներից, որևէ մեկը չպետք է ենթարկվի բռնության, բայց հետո հարցի վերաբերյալ վարչապետի մոտեցումները փոխվեցին:

Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիքի» եթերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ