14 12 2022

Առաջին քայլն այս իշխանության հեռացումն է, ուրիշ լուծում չկա․ Հրանտ Մելիք-Շահնազարյան



«Այսպես եղավ մեկ պարզ պատճառով, որովհետև նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ստորագրելուց հետո Հայաստանում շարունակում է իշխել դավաճանենրի մի խմբակ, որը հետևողականորեն և շարունակաբար Ադրբեջանին և Թուրքիային է հանձնում հայկական պետական շահերը»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք, որ արդեն 3-րդ օրն է՝ ադրբեջանցիները փակել են Արցախ տանող միակ ճանապարհը և դադարեցվել է Արցախում գազի մատակարարումը:

«Վերջերս էլ Ադրբեջանին փաստաթուղթ տվեց, որով հիմա Ադրբեջանը կարող է պաշտպանվել ցանկացած տիպի միջազգային ճնշումիրց: Խոսքս Պրահայի ստորագրած քառակողմ հայտարարության մասին է, որտեղ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը հետո ամրապնդվեց Սոչիում տեղի ունեցած եռակողմ ահնդիպումից հետո: Ստացվել է, որ Հայաստանը հանձնել է թշնամուն իր պետական շահեը, թշնամում է տվել իր անվատնգության բոլոր գործոնները, նա էլ օգտվում է, վերցնում է բոլոր այն նվերները, որոնք ստանում են Հայաստանից»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ