Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը՝ խոոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից, այսպիսի հայտարարություն արեց․ «2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ասել եմ` էս պահին ինձ ոչ մի կարծիք չի հետաքրքրում, ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և ես էս թուղթը ստորագրելու եմ, ու համարում եմ, որ ճիշտ եմ արել, որ դա արել եմ: Ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է»։
Հիշեցնենք, թե ինչ էր հայտարարում նույն Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի օգոստոսի 18-ին հանրապետության հրապարակում:
«Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ, կամ որևէ գործողություն կանեմ: Երբ որ իմանամ, տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել՝ ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ և դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը