« Մարդկանց աչքը տեսածից է վախենում»,-նման տեսակետ արտահայտեց «Հայստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ լրագորղների հետ զրույցում անդրադառնալով այս օրերին քաղքացիների կողմից մեծ չափով գնումներ անելուն և սննդի պաշար հավաքելուն։
«Մենք ունենք հսկայական ռեսուրսներ որոնք չեն օգտագործվում։ Այսօր մենք կանգնած ենք պարենային անվտանգության խնդրի առաջ ։ Արտաքին աշխարհում պարենամթերքի գներն աճում են , որի մասին մենք խոսել ենք վաղուց , բայց կառավարությունը որևէ ադեկվատ քայլ չի ձեռբնարկել։ Կարճաժամկետ կտրվածքով իհարկե պետք է փորձեն խրախուսել, որպեսզի ներկրողներն այլընտրանքային շուկաներից ներկրումներ կատարեն, օրինակ Ղազախստանից։ Հացահատիկի մասին ենք խոսում, բայց գարնանացանը միայն ցորենը չէ , այլ մշակաբույսեր էլ կան, մասնավորապես անասնակերը»,-Ասաց Արթուր Խաչատրյանը՝ ընդգծելով, որ պարենի գլոբալ գների բարձրացման միտում կա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը