05 11 2021

Գնաճը շարունակվում է․ իմ գնահատմամբ արդեն 75 հազար դրամ է սպառողական նվազագույն զամբյուղը․ Թադևոս Ավետիսյան



«Նվազագույն աշխատավարձի բարձրացում չեք նախատեսում, դրա մասին շատ եմ ասել, դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը ոչ միայն կա, այլև՝ ակնհայտ է, որովհետև առնվազն գնաճով պայմանավորված  նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, իսկ հունիսի դրությամբ մեկ անձի հաշվով սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը 70 հազար դրամ է »,-այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Թադևոս Ավետիսյանը՝ բյուջետային քննարկման  ժամանակ խոսքն ուղղելով ՀՀ սոցապ փոխնախարարին։

 Պատգամավորը նաև նշեց, որ գնաճը շարունակվում է․

 «Իմ գնահատմամբ, արդեն 75 հազար դրամ է այդ զամբյուղը, իսկ հաջորդ տարի ձեր իսկ դրած գնաճի  ցուցանիշով՝ 5,2-5,6 տոկոս, կմոտենա մինչև 80 հազար դրամի»,-ասաց պատգամավորը։

Շարունակելով խոսքը Թադևոս Ավետիսյանն ասաց ․

«Դուք օբյեկտիվորեն նշում եք, որոշ ծրագերի գծով աճ է նախատեսված և կարևոր, բայց անհասկանալի է, թե ինչու մոտ 13,5 միլիարդ դրամի չափով կրճատել են այնպիսի կարևորագույն ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն։ Օրինակ՝  անապահովության նպաստի ծրագիրն, աղքատության աճի ֆոնին, նվազեցվում եք  6,3 միլիարդ դրամով,  այն դեպքում, երբ ընտանիքին տրվող անապահովության նպաստի չափը ամսվա ընթացքում 31 հազար 350 դրամ է»,-ասաց պատգամավորը։ Թվարկելով մի շարք օրինակներ Թադևոս Ավետիսյանը նշեց․

«Ինչքան էլ ասեք՝ մակրոտնտեսական կայունություն, փող չկա, խնայենք, երկիրը զարգանա, բայց դուք ավելացնում եք կառավարման ապարատի պահպանաման ծախսերը  28 տոկոսով՝ 1,55 միլիարդ դրամով, սա ո՞նց կհասկանա կենսաթոշակառուն»,- հարցրեց պատգամավորը։

Նարեկ Մկրտչյանն ասաց, որ պետք չէ մոռանալ, որ երկիրն անցնում է առնվազն երկու ծանրագույն ճգնաժամերի միջոցով՝ պայմանավորված կորոնավիրուսով ու պատերազմով։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ