21 01 2025

Անօրինական եկամուտների հայտնաբերումը շարունակելու է մնալ հարկային մարմինների վերահսկողության ներքո․ Ավետիսյան



 

Նախորդ տարի հայտարարագրման ենթակա շուրջ 60 հազար քաղաքացիների նույնիսկ կեսը չի ներկայացրել հայտարարագիր, որի մասին նորից լուռ են պատասխանատուները։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Այս տարի էլ հայտարարագիր պետք է ներկայացնեն շուրջ 800 հազար վարձու աշխատողներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկվող եկամուտ ստացողները, իսկ հաջորդ տարվանից արդեն՝ ՀՀ բոլոր քաղաքացիները։

Ի դեպ, այս տարվա սկզբին պարզ դարձավ, որ ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգը պատրաստ չէր՝ ընդունելու այդ հայտարարագրերը։

Եկամուտների տարեկան հայտարարագրումը թափանցիկության ապահովման և ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե զուգահեռաբար չի գործում ծախսերի ամբողջական հաշվառման համակարգը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ