14 06 2021

Անելու ենք ամեն ինչ Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարացնելու համար․ Ռոբերտ Քոչարյան



Անելու ենք ամեն ինչ Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարացնելու համար, անկասկած։ Այս մասին Մեծամորում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստանը պարտավորվել էր փակել ատոամակայանը դեռ 1995 թվականին։ Հրազդանի 5-րդ բլոկն սկսեց վարկավորվել EBRD-ի կողմից այն պայամանով, որ այն կառուցվում է, և ատոմակայանը փակվում է։ Այն ժամանակ ես կասեցրել եմ այդ գործընթացը։ Չինական կողմի հետ կոնսերվացրել ենք 5-րդ բլոկը, հասել ենք նրան, որ Եվրամիությունն ԱԷԿ-ի փակումը հանել է օրակարգից, պայմանավորվել ու բավականին լուրջ ծախսեր ենք արել ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար։ Միայն այդքանից հետո 5-րդ բլոկի վրա աշխատանքներն ավարտել ենք ռուսական Գազպրոմ ընկերության ֆինանսավորմամբ», - պատմեց Քոչարյանը։

Նա ավելացրեց, որ շատ հավանական է, որ ԱԷԿ-ը վաղուց փակված կլիներ․ կոնկրետ ժամկետներ էին ֆիքսված։

«Մենք հասկանում ենք, որ Մեծամոր քաղաքը կառուցվել է ատոմակայանի շուրջ։ Հասկանում ենք նաև, որ աշխատատեղ ապահովելու առումով միայն ատոմակայանը քիչ է, հատկապես աշխատատեղ է պետք ստեղծել կանանց համար», - ասաց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ