12 03 2021

Էկոնոմիկայի նախարարը հորդորում է գնաճից խուճապահար չլինել

Էկոնոմիկայի նախարարը հորդորում է գնաճից խուճապահար չլինել

Խիստ անցանկալի է լրացուցից սահմանափակումներ մտցնելը և հույս ունենք, որ պատվաստումների գործընթացի թափ հավքելուն զուգընթաց կորոնավիրուսի ազդեցությունը մեր կյանքում կնվազի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը

Խոսելով գնաճի մասին նահորդորեց խուճապահար չլինել։

«Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից, եթե նայենք, թե ինչ տրենդներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գները աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են է դրա ֆունդամենտալ հիմքերը»,– ասել է նա։

Նախարարը նշել է, որ բազմաթիվ գործոններ են ազդում գների վրա, դա ոչ միայն Հայաստանի ներքին իրավիճակով է պայմանավորված, այլ նաև միջազգային շուկայով։ Նախարարն ասաց, որ ծովային բեռնափոխադրումների գները, ամբողջ աշխարհում սննդամթերքի գները կտրուկ բարձրացել են, դրա համար դրա ազդեցությունը հայաստանյան շուկայի վրա էական է։

«Կենտրոնական բանկը և Կառավարությունը աշխատում են այն ուղղությամբ, որ հնարավորինս չհանդուրժեն կամ զսպեն գնաճը և այդ առումով Կենտրոնական բանկը գործիքակազմ ունի, որը կիրառում է»,– ասել է նա։

Էկոնոմիկայի նախարարը նշեց, թե կարծում է, որ հաջորդ ամիսներին դրական դինամիկա կտեսնենք, և գնաճը կվերադառնա թիրախային միջակայք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ