02 02 2021

Ծրագիր ենք նախաձեռնել, որը թույլ կտա քաղաքացիներին ընդհանրապես բանկեր չայցելել․ ՊԵԿ փոխնախագահ



2020 թվականը աչքի ընկավ համավարակով և հետևաբար մեր բոլոր գործողություններում համավարակի ազդեցությունը զգացվել է։  ՊԵԿ-ում դրանով  պայմանավորված նոր թվային լուծումներ  է առաջարկվել։ Առաջիններից է էլեկտրոնային վճարումների ներդրումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Աշոտ Մուրադյանը:

«Մենք հարկային և մաքսային կառավարման համակարգերում էլեկտրոնային վճարման համակարգ ենք ներդրել ֆիզիկական շփումները նվազեցնելու համար: Դա հատկապես կարևոր է համավարակի ժամանակ: Բացի այդ, լիզինգի ընդունման և հանձնման էլեկտրոնային փաստաթուղթ է ստեղծվել: Մենք մի ծրագիր ենք նախաձեռնել, որը թույլ կտա քաղաքացիներին ընդհանրապես բանկեր, ՊԵԿ կամ Ֆինանսների նախարարություն չայցելել: Ամսվա վերջին սերվերները ծանրաբեռնվում են, և ՊԵԿ-ը բազմաթիվ բողոքներ է ստանում այդ կապակցությամբ»,- ասաց նա: 

Մանրամասն՝ տեսանոյւթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ