03 04 2020

Արտակարգ դրությունը կապ չունի․ կազմակերպությունները պետք է վճարեն հարկերը․ նախարար



Արտակագ դրությունը հայտարարված է ու գործում է, որպեսզի քաղաքացիների տեղաշարժը սահմանափակվի, քանի որ պետք է մտածել քաղաքացիների առողջության մասին։ Երևույթն ինքինին կապ չունի այն պարտավորությունների հետ, որոնք քաղաքացիներն ունեն պետության առջև: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանելով հարցին, որ կազմակերպություններից բողոքներ կան այն մասին, որ արտակարգ դրության այս պայմաններում ՊԵԿ-ը, ինչպես նաև ԴԱՀԿ-ն կալանք են դնում հաշիվների վրա և բռնագանձումներ անում։ Ի՞նչ է անելու ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և արդյո՞ք կա որևէ մշակված ծրագիր, որպեսզի արտակարգ դրությունից հետո որոշ կազմակերպություններ չհայտնվեն ավելի վատ վիճակում։

«Խոսքը մասնավորապես վերաբերում է հարկային պարտավորություններին: Դրանք պետք է սպասարկվեն իրենց բնականոն եղանակով: Համապատասխանաբար, եթե մի տեղ զարգացումները հասել են նրան, որ ՊԵԿ-ը կամ ԴԱՀԿ-ն ստիպված են միջոցներ ձեռնարկել, որպեսզի կոնկրետ կազմակերպությունները կատարեն իրենց պարտավորությունները պետության կամ երրորդ անձանց նկատամբ, ապա այդ պարտավորությունները պետք է կատարվեն»,- նշեց նախարարը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ