«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մինչեւ մանրածախից 100% ՀԴՄ կտրոն խփել պահանջելը.
1. Ապահովեք, որպեսզի մաքսատներում բացառվի առանց մաքսազերծման ֆուռերով սննդամթերք ներկրելը,
2. Վերացրեք Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների արտոնյալ կարգավիճակը, երբ դրանց մատակարարները 100%-ոց անպատժելիություն զգալով բազմաթիվ մանրածախ օբյեկտների ապրանք են մատակարարում առանց հաշիվ ապրանքագրերի, որի մասին արդեն մեկ տարի է ահազանգում եմ, եւ որի մասին տեղյակ են թե' ՊԵԿ-ու եւ թե' ԱԱԾ-ում։
3. Վերջապես, վերականգնեք ՀԴՄ-ների համարներով շահումների խաղարկությունը եւ դրանցում նշված գումարի որոշակի տոկոսի չափով (ասենք, 1 տոկոսի) քաղաքացիներին գումարի վերադարձի ինստիտուտը' ՊԵԿ-ին հանձնելու դեպքում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը