Կառավարությունն այսօրվա նիստում ԷԼԷՅ ՍՈԼԱՐ ՍՊԸ-ին թույլատրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտում` ՌԱՕ ՄԱՐՍ ՓԲԸ-ի տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել:
Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կազմակերպությունն արտահանելու է արևային պանելներ․ «Նախատեսվում է արտադրության ծավալները հասցնել 12 մլն դոլար արժեքի, արտադրանքի երեք քառորդ մասը արտահանվելու է ԱՄՆ: 15 նոր աշխատատեղ կստեղծվի՝ 300 հազար դրամ միջին աշխատավարձով: Այս ծրագրի իրականացման համար ներդրումների ընդհանուր արժեքը պետք է կազմի 2.6 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը