«Հայաստանում առկա ցեմենտը, որն օգտագործվում է մեր շինարարության մեջ, չի համապատասխանում որակյալ շինարարության համար նախատեսված ստանդարտներին: Պետք է ցեմենտի համապատասխան որակն ապահովող կանոնակարգ մշակել»,— մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ՄՈՀ համակարգող Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ ցեմենտի արտադրության համար ծախսվող ռեսուրսները, մասնավորապես՝ էլեկտրաէներգիան և գազը, տրամադրվում է սպառողի համար նախատեսված սակագնով, առանց որևէ արտոնության:
Նախկին նախարարն այդտեղ տնտեսությանը կազմակերպված վնաս հասցնելու միտում է տեսնում. «Իրանական և հայկական ցեմենտի գնային տարբերությունը չնչին է, և պետք է առաջնահերթություն տալ ոչ թե ներմուծումներին, այլ տեղի արտադրությանը, քանի որ այդպես շահելու ենք աշխատատեղեր և կունենանք սեփական արտադրություն»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը