03 04 2019

Խստագույնս հետևել գազի չափաբաժնին․ հորդոր՝ ԱԳԼՃԿ-ներին

Խստագույնս հետևել գազի չափաբաժնին․ հորդոր՝ ԱԳԼՃԿ-ներին

Հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները՝ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ԱԳԼՃԿ բոլոր տնտեսվարողներին եւ աշխատակիցներին հորդորում է խստագույնս հետեւել լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին եւ զերծ մնալ խախտումներից:

Տեսչական մարմինը նաեւ հորդորում է խուսափել թերլիցքավորումներից եւ գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից, հետեւելով «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Չափագիտության ազգային մարմնի պաշտոնական կայքում՝ www.metrology.am հրապարակվող ամենօրյա մատակարարվող գազի խտության չափին,   լինել բարեխիղճ սպառողների հանդեպ, պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ, այլապես՝ ստիպված կլինի դիմել վերահսկողական-վարչարարական առավել խիստ միջոցների:

«Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սպառողներին հորդորում է լինել հանրային վերահսկող անպայման պահանջել ՀԴՄ կտրոն եւ ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակն ուղարկելով [email protected][email protected] էլփոստերից որեւէ մեկին: Հարցերի դեպքում՝ զանգահարել թեժ գծին՝ 010 23 56 00 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» թերթի հրապարակման՝ ավտոգազը ապրիլի 1-ից թանկացել է շուրջ 40 տոկոսով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ