23 03 2015

Հայաստանի արտաքին պարտքը կտրուկ աճեց

Հայաստանի արտաքին պարտքը կտրուկ աճեց

2015թ. մարտի 19-ին ՀՀ-նը, որը «Moody՚s» և «Fitch» կազմակերպությունների կողմից վարկանշվել է համապատասխանաբար «Ba3 բացասական» և «B+ կայուն», ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հաջողությամբ տեղաբաշխեց 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պարտատոմսեր: Ֆիննախարարությունը տեղեկացնում է, որ ներդրողների լայն շրջանակի և կրկնակի պահանջարկի առկայության պարագայում 2025թ. մարվող եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմեց 7.150%, տեղաբաշխման եկամտաբերությունը` 7.500% (շեղումը (սպրեդը) միջին սվոփի (mid swap) նկատմամբ կազմել է 543.7 բազիսային կետ, իսկ 10 տարի մարման ժամկետով ԱՄՆ պարտատոմսերի տոկոսադրույքի նկատմամբ` 551.8 բազիսային կետ):

«Deutsche Bank»-ը, «HSBC»-ն և «J.P.Morgan»-ը հանդիսացել են որպես թողարկման Գլխավոր տեղաբաշխողներ: Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ նախկինում Հայաստանի կողմից թողարկված 700 մլն ԱՄն դոլար ծավալով եվրոբոնդերից 199 միլիոն 928 հազար ԱՄՆ դոլարի չափով հետ է գնվել՝ պարտքը մարվել է: Այսինքն՝ 2015թ. մարտի 26-ից հետո այդ եվրապարտատոմսերի շրջանառության մեջ մնացած ծավալը կկազմի 500 միլոին 72 հազար ԱՄՆ դոլար:

«Deutsche Bank»-ը, «HSBC»-ն և «J.P.Morgan»-ը հանդիսացել են որպես պարտավորությունների կառավարման առաջարկի գործարքի գործակալներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ