Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում ՔՊ-ականների հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և կից փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարեկու մասին նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ պատժամիջոցներ նշանակելով տնտեսվարողներին չեն կարող ստիպել անչափահասին չվաճառել էներգետիկ ըմպելիք, դրա փոխարեն պետք է հասարակության շրջանում իրազեկում իրականացնել դրանց վտանգավորության մասին։
«Տուգանքի հետ կապված դա է հիմա մեխանիզմը։ Այսինքն ինչ անենք՝ գնդակահարության հոդված սահմանենք, որ մարդիկ վախենան անչափահասին էներգետիկ ըմպելիք վաճառել»,-ասաց նիստը վարող և օրենքի համահեղինակ ՔՊ-ական Բաբկեն Թունյանը։
Ավետիսյանն էլ արձագանքեց, թե Թունյանը գլխիվայր շրջում է իր առաջարկությունը, իսկ ինքը ընդամենն առաջարկում է ոչ թե խստացնել պատիժն, այլ հասարակության հետ աշխատելու մեխանիզմներ մշակել։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը